Germanwings-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում

16:59 • 04.04.15

Գերմանական Germanwings ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում։

 

Հանովերից Հռոմ թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել, քանի որ մի քանի մարդ ինքնաթիռում հանկարծ վատ է զգացել։ Ինքնաթիռի հրամանատարը խոսափողով դիմել է ուղևորներին՝ հայտարարելով, որ ուղևորի ու անձնակազմի անդամի վատ ինքնազգացողության պատճառով որոշում է կայացրել փոխել երթուղին։

 

Վայրէջքից հետո ինքնաթիռ են բարձրացել բուժաշխատողները։ Որոշ տվյալներով՝ տուժածների մոտ ուժեղ սրտխառնոց է եղել։

 

Հիշեցնենք, որ մարտի 24-ին նույն ընկերությանը պատկանող Airbus A-320 ինքնաթիռը, որը Բարսելոնայից Դյուսելդորֆ էր ուղևորվում, ընկել էր Ալպերում։ Ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին։