«Իսլամական պետության» ահաբեկիչները կձերբակալեն նեղ տաբատ կրող բոլոր տղամարդկանց
Իրաքի ու Սիրիայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր օրենք են սահմանել, որի համաձայն նեղ տաբատ կրող բոլոր տղամարդկանց ազատազրկում է սպառնում:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բացի նեղ տաբատներից՝ արգելվել է նաև բջջային հեռախոսներում երաժշտություն ներբեռնելը, ծխելն ու աղոթքից ուշանալը։
Աղբյուրը մանրամասնում է, որ թվարկված արգելքները սահմանվել են մասնավորապես սիրիական Ռաքքա քաղաքում: Դրանք խախտողները 10 օրով կզրկվեն ազատությունից:
Այդ ընթացքում կարգազանցներն «Իսլամական դասընթացներ» կանցնեն, ինչից հետո պետք է համապատասխան թեստ հանձնեն: Եթե նրանք բավարար չափով միավորներ հավաքեն, ազատ կարձակվեն: Հակառակ դեպքում` արգելքները խախտողներն այնքան կմնան կալանքի տակ, քանի դեռ թեստը չեն հանձնի:










