«Իսլամական պետությունը» հնագույն պարթևական քաղաք է ոչնչացրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացրել է հին պարթևական Խաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, զինյալները ավերել են հնագույն արձանները, մշակութային այլ նմուշներ, որոնք տեղակայված են եղել պատմական հուշարձանի տարածքում։
Քաղաքն ավերելու համար նրանք ծանր մուրճեր ու զինտեխնիկա են օգտագործել, ապա բուլդոզերով հողին են հավասարեցրել հնագույն քաղաքի մնացորդները։
Համարվում էր, որ զինյալները քաղաքն ավերել են դեռևս մարտի սկզբին, սակայն վերջին շինություններն ավերվել են հենց ապրիլի սկզբին։
Քաղաքը ներառված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ յուրօրինակ ճարտարապետության համար, որոնք իրենց մեջ ներառում էին հելլենիստական տարրեր և հին հռոմեական ավանդույթներ։










