Ֆիդել Կաստրոն ավելի քան մեկ տարի անց ներկայացել է հանրությանը

13:18 • 05.04.15

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն վերջին 14 ամսվա ընթացքում առաջին անգամ ներկայացել է հանրությանը։ 88-ամյա Կաստրոյի լուսանկարները հրապարակել է Granma թերթը՝ Կուբայի Կոմունիստական կուսակցության պաշտոնական լրագիրը, գրում է Deutsche Welle-ն։


Լուսանկարներում Կաստրոն նստած է միկրոավտոբուսում և պատուհանից ողջունում է Վենեսուելայի պատվիրակության անդամներին։ Ինչպես նշում է պարբերականը՝ Կաստրոն «լի է կենսական ուժով»։


Ներկայացված լուսանկարներն արվել են դեռևս մարտի 30-ին, երբ Կաստրոն այցելել է իր տան մոտ գտնվող դպրոցը։ Նա ողջունել է պատվիրակության բոլոր անդամներին «առանց որևէ դժվարության» և հետաքրքրվել է Վենեսուելայում տիրող իրավիճակից։