Եկատերինբուրգում կալանավայրից կալանավոր է փախել

15:54 • 05.04.15

Եկատերինբուրգում գտնվող գաղութի տարածքից երեկ փախուստի է դիմել կալանավոր Վիկտոր Պյատիգինը, ով 2015 թվականի հունվարի դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման ավտոմեքենա գողանալու համար, հաղորդում է kommersant.ru-ն:


Ինչպես նշում են Սվերդլովսկի շրջանի Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, դատապարտյալը փախել է գաղութի արտադրական օբյեկտից:


Գերատեսչությունում նշել են, որ այժմ քրեակատարողական ծառայության աշխատակիցները Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սվերդլովսկի շրջանի գլխավոր վարչության հետ միասին անցկացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Բոլոր ավտոճանապարհներին անցկացվում է ավտոտրանսպորտային միջոցների ստուգում: