Զատկի օրը իսլամիստները Սիրիայում պայթեցրել են Սբ Մարիամի եկեղեցին

20:42 • 05.04.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները կաթոլիկների Զատկի օրը նոր հանցանք են գործել Սիրիայի քրիստոնյաների դեմ: ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ` նրանք պայթեցրել են Սիրիայի հյուսիս-արևելքի Թել-Նասրի բնակավայրի  Սբ Կույս Մարիամի եկեղեցին:

Սա արդեն 5-րդ քրիստոնեական սրբավայրն է, որ իսլամիստները ոչնչացնում են Խաբուր գետի հովտում, որտեղ հիմնականում ասորիներ են բնակվում:

Ներկա դրությամբ իսլամիստների ձեռքում են ևս 11 ասորական գյուղեր, որոնց բնակչությունը փախել է Էլ - Հասիկա վարչական կենտրոն: Մինչ այժմ անհայտ է 200 քրիստոնյա պատանդների ճակատագիրը, որոնք իսլամիստների ձեռքն էին ընկել փետրվարին: