Սիրիայում փախստականների ճամբարից 2000 մարդ է տարհանվել ԻՊ-ի հարձակման պատճառով

17:51 • 05.04.15

Մոտ 2 հազար մարդ է տարհանվել Դամասկոսի մոտակայքում գտնվող պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարից, գրում է interfax.ru-ն:
 

Նախօրեին Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնում հայտնել են, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վերահսկում են պաղեստինցի փախստականների ճամբարի տարածքի 90 տոկոսը:


ԻՊ-ի գրոհայինները Յարմուկի գրոհն սկսել են չորեքշաբթի օրը: Նրանց դիմակայում են զինված խմբավորումները, որոնք աջակցում են սիրիական չափավոր ընդդիմությանը:


ՄԱԿ-ում անհանգստություն են հայտնել Յարմուկ ճամբարում ապրող մոտ 198 հազար փախստականների ճակատագրի վերաբերյալ: