ԱՄՆ-ն և կոալիցիան 15 օդային հարված են հասցրել Իրաքում և Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ

21:08 • 05.04.15

ԱՄՆ-ն և միջազգային կոալիցիան 15 օդային հարված են հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դիրքերի վրա, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է զինվորականների ներկայացուցիչը:

Ինչպես նշվում է, երեք հարված է հասցվել Սիրիայում գտնվող դիրքերի ուղղությամբ, ևս 12՝ Իրաքում, այդ թվում Մոսուլ քաղաքի մոտակայքում գտնվող դիրքերի ուղղությամբ: