Մոսկվայում մետրոյի ուղևորները ճոճել են գնացքի վագոնը՝ 70-ամյա տատիկին օգնելու համար (տեսանյութ)
Արտասովոր դեպք է տեղի ունեցել ապրիլի 4-ին Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։ Ողևորները բառի բուն իմաստով ճոճել են գնացքի վագոնը՝ 70-ամյա տատիկին օգնելու համար, ում ոտքը մնացել էր վագոնի և հարթակի միջև, գրում է Обозреватель-ը։
Ինչպես պատմել են ականատեսները, երբ գնացքը ժամանել է կայարան, և ուղևորները սկսել են դուրս գալ վագոններից, տարեց կինը սայթաքել է, և նրա ոտքը մնացել է վագոնի և հարթակի միջև։
Բարեբախտաբար, դա ժամանակին նկատել են այլ ուղևորներ։ Տղամարդիկ սկսել են ճոճել վագոնը՝ փորձելով դուրս բերել կնոջը։ Մոտավորապես 15 վայրկյան անց դա նրանց հաջողվել է։










