Աշխարհում ազատ խոսքի իրավունքը սահմանափակող երկրների թվում է նաև Ադրբեջանը

12:23 • 22.04.15

Հիմնվելով լրագրողների ազատազրկման, ռեպրեսիվ օրենքների և ճնշումների մասին տվյալների, ինչպես նաև համացանցային հասանելիության սահմանափակումների վրա՝ Նյու Յորքում գտնվող մամուլի շահերի պաշտպանությամբ զբաղվող խումբը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, երեքշաբթի հրապարակել է թոփ 10 երկրների ցուցակը, որտեղ մամուլն ամենաշատն է սահմանափակված:

 

Այդ մասին հայտնում է The Independent-ը: Լրագրողների պաշտպանության կոմիտեն կազմել է երկրների ցանկը «Մամուլի վրա հարձակումներ» ամենամյա զեկույցի շրջանակում:

 

Ցանկում հինգերորդ տեղն է զբաղեցրել Ադրբեջանը, 7-րդը՝ Իրանը: Ցանկը՝ ստորև.


1. Էրիթրեա,
2. Հյուսիսային Կորեա,
3. Սաուդյան Արաբիա,
4. Եթովպիա,
5. Ադրբեջան,
6. Վիետնամ,
7. Իրան,
8. Չինաստան,
9. Մյանմա,
10. Կուբա։