Ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության. «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նախագահ
«Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» նախագահ Դանիել Ֆեյերստեյնը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ամբիոնից, հայտարարեց, որ այն, ինչ թուրքերը գործեցին հայերի, հույների և ասորական փոքրամասնությունների նկատմամբ, ցեղասպանություն է։
«Այսօր ցանկանում եմ վերահաստատել, որ ցեղասպանագետների հանրությունը պատրաստ է պայքարել ընդդեմ ժխտողականության և պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար»,- հայտարարեց Դանիել Ֆեյերստեյնը:
Տեսություններ ներկայացնելով ցեղասպանություն երևույթի վերաբերյալ՝ ցեղասպանագետն ասաց, որ ցեղասպանության նպատակն էր խումբը ոչնչացնել, ոչ թե խմբի ներկայացուցիչներին:
«Ոմանք պնդում են նաև, որ նույնիսկ ազգային խմբի մասնակի խմբի ոչնչացումը ցեղասպանություն է»,- ասաց Ֆեյերստեյնը:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին՝ ֆորումը կազմակերպելու համար:










