Մարալիկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 30-ամյա կնոջ դի
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ ներսում գտնվող անկողնային հիվանդ մայրը չի կարողանում մոտենալ և բացել դուռը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերվել է Ա. Ս.-ի (ծնվ. 1985թ.) դին:










