Ֆրանսիայում ահաբեկչություն է կանխվել
Ֆրանսիայի իրավապահ մարմիններին հաջողվել է ահաբեկչություն կանխել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ձերբակալվել է ծայրահեղական իսլամիստ, ում մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք»,- նշել է նախարարը։
Նրա տվյալներով՝ ահաբեկիչը պատրաստվում էր պայթյուններ իրականացնել եկեղեցիներում։ Հանցագործի ձերբակալությունն իրականացվել է կիրակի՝ Փարիզի հարավ-արևելքում։
Ձերբակալվածը երիտասարդ ուսանող է։ Նախկինում նա արդեն եղել է ոստիկանության հսկողության ներքո՝ ծայրահեղական հայացքների համար։










