Ճապոնիան զղջում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ագրեսիվ գործողությունների համար. Սինձո Աբե

11:55 • 22.04.15

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոր զղջում է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր երկրի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք հավատարիմ ենք խաղաղ պետության կարգավիճակում գոյության սկզբունքներին: Այսուհետ աշխարհում ոչ ոք չպետք է թույլ տա զենքի անվերահսկելի կիրառում»,- նշել է Աբեն՝ ելույթ ունենալով Ջակարտայում ասիա-աֆրիկյան գագաթաժողովի ժամանակ:

 

Ավելի վաղ Չինաստանի և Հարավային Կորեայի իշխանությունները բազմիցս պահանջել են Տոկիոյից պաշտոնապես ճանաչել պատերազմի ժամանակ ճապոնական իշխանությունների ագրեսիվ գործողությունները:

 

Ինչպես սպասվում է, գագաթաժողովի ընթացքում Սինձո Աբեն հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ: