Ռուսական Lenta.ru կայքը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին է առանձնացրել

17:33 • 22.04.15

Ռուսական lenta.ru լրատվական կայքը հատուկ բաժին է առանձնացրել, որը նվիրվում է Հայոց ցեղասպանությանը:

 

Մասնավորապես՝ բաժնում տեղադրվում են նորություններ, որոնք վերաբերում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը:

 

Բաժնում առկա է նաև «Քննարկում» կոճակը, որը սեղմելով՝ բացվում է մեկնաբանությունների հարթակ: 

 

Lenta.ru-ն Ռուսաստանի առաջատար կայքերից է, որը հիմնադրվել է Անտոն Նոսիկի կողմից՝ 1999-ին:

Այն շուրջօրյա հայտնում է միջազգային, տեղական և  ժամանցային նորություններ: