Այսօր Հայաստան է ժամանում Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկը

12:09 • 22.04.15

Այսօր  Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության  Նախագահ Միլորադ Դոդիկը:


Ինչպես տեղեկանում ենք  ազատ էլեկտրոնային հանրագիտարանից` Միլորադ Դոդիկը  Բոսնիա և Հերցոգովինայում պատերազմի տարիներին եղել է երկրի  խորհրդարանի անդամ և հիմնել է անկախ պատգամավորների խումբ, որը քաղաքացիական պատերազմի տարիներին իշխանություն հանդիսացող Սերբական դեմոկրատական կուսակցության հիմնական ընդդիմախոսն է եղել:


Հիշեցնենք, որ վարչական  այս բաժանումը ծագել է Դեյթոնի պայմանագրից, որով քաղաքացիական պատերազմից հետո հաստատվեց  հրադադար: