Ականի պայթյունի հետևանքով ՊԲ–ն մարդկային կորուստ չի ունեցել. ԼՂՀ ՊՆ

20:40 • 22.04.15

ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է, սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:

 

Ականի պայթյունի հետևանքով Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

 

Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը: