Պետական գանձարանը 2014-ին կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք
Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը:
Ինչպես նիստին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք:
Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով:










