ԱՄՆ-ում ռաբիները խոշտանգել են հրեա տղամարդկանց՝ ստիպելով իրենց կանանցից բաժանվել

13:21 • 22.04.15

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել երեք ռաբիների՝ հրեա ամուսինների առևանգման և նրանց խոշտանգելով՝ իրենց կանանցից ամուսնալուծության կրոնական գործընթաց սկսել ստիպելու համար, գրում է New York Daily News-ը:

 

Մեղադրանք է առաջադրվել 69-ամյա Մենդել Էպշտեյնին, ով Բրուքլինում ոչ մեծ համայնք էր գլխավորում, ինչպես նաև 9 այլ տղամարդկանց, ովքեր մասնակցել են հրեա տղամարդկանց ծեծի ենթարկելուն և խոշտանգումներին:

 

Խոշտանգումների համար ռաբիի հրամանով օգտագործվել են ձեռնաշղթաներ, մտրակներ և էլեկտրական հերձադանակներ:

 

Նման դաժան վերաբերմունքի և կրոնական ճնշումների մասին իրավապահներին հայտնի է դարձել գաղտնի գործակալների միջոցով, ովքեր հրաշալի կերպով ապացույցներ են հավաքագրել տեղի ունեցածի վերաբերյալ: