Շոտլանդիայի նախկին առաջին նախարարը փոխել է ստորագրությունը՝ Էլիզաբեթ II-ի բողոքի պատճառով
Շոտլանդիայի նախկին առաջին նախարար Ալեքս Սալմոնդը փոխել է ստորագրությունը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի բողոքի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես պատմել է Սալմոնդը Գլազգոյի համալսարանում հանդիպման ժամանակ, թագուհին մի քանի անգամ նրան ասել է. «Առաջի՛ն նախարար, դուք բոլոր նախարարներից ամենավատ ձեռագիրն ունեք»:
Քաղաքական գործիչը խոստացել է թագուհուն «ուղղվել»: Նախկին առաջին նախարարի խոսքով՝ նա փոխել է իր ստորագրությունը՝ հավելելով ստորագրության մեջ «A» տպագիր տառը:
Էլիզաբեթ II-ը քննադատել է Սալմոնդի ձեռագիրը, երբ նրանք անցնելիս են եղել Շոտլանդիայի Բալմորալ նստավայրի տարածքով: Ավտոմեքենայում է եղել նաև քաղաքական գործչի կինը, ով ասել է թագուհուն. «Այո, տիկին, նրա մայրը կարծում էր, որ նա պետք է բժիշկ դառնա»:










