Ցեղասպանությունը և ժխտումը զույգեր են. զեկուցող

15:56 • 22.04.15

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի երկրորդ նիստը նվիրված էր Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության խնդիրներին: Նախագահող  Ֆրենկ Չոքը խոսեց վերականգնման և փոխհատուցման տարբերությունների մասին:


Իսկ զեկուցող Ռոջեր Սմիթն իր ելույթում ասաց, որ ժխտումը շատ վիրավորական է վերապրողների, ժառանգների համար:  «Ցեղասպանությունը և ժխտումը զույգեր են»,- ասաց նա: Նա նկատեց, որ Թուրքիան արդեն մեկ դար է, ինչ ժխտում է, և միլիոնավոր դոլարներ է ծախսել, որպեսզի իրենց լոբբիստները դիմադրեն տարբեր երկրների կողմից  ցեղասպանության ճանաչմանը: Նա նշեց , որ Թուրքիան աշխատել է նաև, որպեսզի Իսրայելը, Մեծ Բրիտանիան օժանդակեն ժխտողականությանը:


Սմիթը նշեց, որ այս ընթացքում  մեծ առաջընթաց է տեղի ունեցել և ժխտումը ամոթալի երևույթ  է դարձել: