Ձեռնարկվում են միջոցներ հանրապետությունում բրուցելոզի տարածումը կանխելու համար. Արմեն Մուրադյան

13:46 • 22.04.15

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հանրապետությունում չի տարածվի բրուցելոզ հիվանդությունը, քանի որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները:


Նախարարը նշեց, որ այսօր Կոտայքի մարզում առկա է բրուցելոզով հիվանդ 19 մարդ, որոնցից միայն 9-ը՝ Սոլակ համայնքում:


«Հիվանդների թվաքանակը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կկազմակերպվի: Եթե նմուշառումների արդյունքում ևս դեպքեր գրանցվեն, նրանց բուժումը կկազմակերպվի: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ բրուցելոզ հիվանդությունը վերջերս տարածում է գտել Կոտայքի մարզում, մասնավորապես Սոլակ համայնքում: