Գերմանական WDR-ը ռեպորտաժ է պատրաստել Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
Գերմանիայի WDR ազգային հեռուստառադիոընկերությունն ապրիլի 21-ին 30 րոպեանոց հատուկ ռեպորտաժով անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, որում պատմում է պատմական եղելության և ներկայիս պատմաքաղաքական իրավիճակի մասին:
Հեռուստաընկերության հատուկ թղթակիցն այցելել է Թուրքիա և Հայաստան և հարցազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, ովքեր կարծիք են հայտնել Ցեղասպանության մասին և այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն երկու երկրներում:
Հետաքրքրական է, որ թղթակիցը նաև հանդիպել է իսլամացած հայերի հետ, ովքեր պատմել են իրենց կենսակերպի մասին և կիսվել նախնիների պատմություններով:
Ռեպորտաժում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ 1.5 միլիոն հայ է սպանվել, որոնց ժառանգներն այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, տեղի ունեցածի համար մեղադրում են Օսմանյան կայսրությանը:
Westdeutscher Rundfunk-ը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է՝ Արևելյան Գերմանիայի ռադիո, Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն մարզի ազգային հեռուստառադիոընկերությունն է, որը մտնում է ARD ազգային մեդիաընկերության կազմում։
Կենտրոնը գտնվում է Քյոլն քաղաքում։ Ընկերությունը հիմնվել է 1924 թվականին: 1926 թվականին ընկերությունը տեղափոխվել է Քյոլն և ստացել ներկայիս անվանումը։ 1950 թվականին ընկերությունը միացել է ARD մեդիաընկերությանը։ 1965 թ. դեկտեմբերի 17-ին հիմնվել է WDR Fernsehen հեռուստաալիքը։
Ընկերության կազմում գործում է 1 հեռուստաալիք և 5 ռադիոկայան։
Ռեպորտաժը գերմաներենով է










