Կինը ցանկանա` ժայռի միջով էլ կանցնի. ճապոնացիների իմաստուն մտքերը
Ճապոնացիները հայտնի են իրենց արտասովոր ավանդույթներով և տարօրինակ նախասիրություններով, սակայն ժողովրդական իմաստնությունը փորձված է դարերով, հասկանալի է բոլորին և ընդունվում է բոլոր երկրներում: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով ճապոնական ամենահայտնի ու խորիմաստ ասացվածքները, որոնք կարող են հոգեհարազատ լինել յուրանքանչյուրիս:
1. Արա այն, ինչ կարող ես, իսկ մնացածը թող ճակատագրին:
2. Ավելորդ իրը ավելորդ գլխացավանք է:
3. Երբ հանգիստ է սրտում, քայլվածքն էլ է թեթև:
4. Առանց սովորական մարդկանց չեն լինում նաև հանճարներ:
5. Երախտագիտությունը ևս հիշիր այնքան երկար, որքան և ցավը:
6. Որտեղ իրավացի է ուժը, այնտեղ անուժ է իրավունքը:
7. Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին. երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքը սրբում է արցունքները:
8. Հարցնելու համար ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալն ամոթ է ողջ կյանքի համար:
9. Ուղիղ մարդը նույնն է, ինչ ուղիղ բամբուկը. շատ հազվադեպ են հանդիպում:
10. Քիչ է ամուսիններ լինելը, պետք է դառնալ նաև ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո կողքերը չփնտրել:
11. Երբեմն լինում է, որ թուղթը խորտակվում է, իսկ քարը` լողում:
12. Ավելի հեշտ է 10 000 զինվոր գտնել, քան մեկ գեներալ:
13. Մտածելով` որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:
14. Ճանապարհին ուղեկից է անհրաժեշտ, իսկ կյանքում` ընկեր:
15. Ապուշից ավելի վտանգավոր թշնամի չկա:
16. Մի՛ պահիր հեռացողին և մի՛ վանիր եկողին:
17. Վիշտը նման է պատռված հագուստի, այն պետք է տանը թողնել:
18. Յոթ անկամ ընկիր, ութ անգամ բարձրացիր:
19. Ոչ ոք չի սայթաքի` անկողնում պառկած:
20. Յոթ անգամ ստուգիր` որևէ մեկին կասկածելուց առաջ:
21. Լավն է աղեղը, թե ոչ՝ կախված է այն ձգող ձեռքից:
22. Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքն ու սառը խոսքը` անտանելի:
23. Եթե խնդիրը լուծում ունի, պետք չէ նրա համար անհանգստանալ, եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է:
24. Արագ՝ նշանակում է դանդաղ, բայց առանց ընդհատումների:
25. Վատ մարդը փորձում է արդարացնել իր սխալը, լավ մարդը` ուղղել:
26. 15 այսօրն ավելի լավ է, քան 100 վաղը:
27. Կինը ցանկանա` ժայռի միջով էլ կանցնի:
28. Լավ վաճառականը ամբողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում:
29. Նրա հետ, ով լռում է, ուշադիր եղիր:
30. Մի շուն անիմաստ տեղը կհաչի, մյուսները լուրջ կարձագանքեն:










