Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը պետք է լինի երկկողմանի ճնշում. Յաիր Աուրոն

17:53 • 23.04.15

Որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը պետք է լինի երկկողմանի ճնշում` և՛ դրսից, և՛ ներսից: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի պատմաբան, գիտնական, փորձագետ,  «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի զեկուցող  Յաիր Աուրոնը:


«Շատ կարևոր է, որ  բացի արտաքին ճնշումից,  Թուրքիայի  ներսում էլ ձևավորվի ինտելեկտուալների, մտավորականների հանրություն, որը կպատրաստի ժողովրդին և կստիպի ղեկավարությանը, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է մնացած այն երկրներին, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա ասաց առաջնահերթ Իսրայելը` իր երկիրը, պետք է այն ճանաչի: «Բոլոր երկրները պետք է ճանաչեն, ինչպես ճանաչել են Հոլոքոսթը»,- ասաց նա: