Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հրապարակ՝ Դամասկոսում

16:53 • 23.04.15

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հրապարակներից մեկն անվանակոչվել է Հայոց ցեղասպանության նահատակների անունով:

 

Տեղեկությունը տարածվել է սիրիահայերին պատկանող ֆեյսբուքյան տարբեր էջերում:

 

Հրապարակում արդեն համապատասխան ցուցանակ է փակցվել: Դրանում նշված է, որ Հայոց ցեղասպանությունն արդի առաջին ցեղասպանությունն է, որը թուրքերն իրագործել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

 

Ցուցանակում նշվում է նաև այն մասին, որ թուրքերը ծրագրված գաղթ են կազմակերպել և որ այդ տարիներին 1.5 մլն հայ է զոհվել: