Ադրբեջանի ոճի մեջ է նման օրերը օգտագործելու «ավանդույթը». Ա.Հովհաննիսյան
Ադրբեջանին հատուկ է Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրերին ադրբեջանա-հայկական շփման գծում որոշակի լարվածություն ստեղծելու «ավանդույթը»: Tert.am –ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանը, սովորաբար, նման օրերն օգտագործում է , դա իր«ավանդույթն» է, ինչի վկայությունն է նաև Արցախի նկատմամբ չհաջողված դիվերսիոն գործողությունները»:
Հիշեցնենք, որ վերջին երկու-երեք օրերին դիվերսիայի երկու փորձ է եղել, և հակառակորդի կողմից մեքենա է պայթեցվել հեռակառավարման եղանակով:
Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Նկատելով, որ սա նոր գործելաոճ է, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.«Այդ մեթոդները հայտնի են, և եթե շատ բան չենք մանրամասնում, դա չի նշանակում, որ չգիտենք` ինչն ինչոց է»:










