Օմսկի բնակիչը գործարանից 20 տոննա գարեջուր է գողացել

09:42 • 23.04.15

ՌԴ Օմսկ քաղաքի 22-ամյա բնակիչը գործարանից ավելի քան 20 տոննա գարեջուր է գողացել, գրում է Газета-ն։

 

Երիտասարդը փողոցում գտած անձնագրի վրա ամրացրել է իր լուսանկարը և իր ծանոթից վերցրած բեռնատարը ձևակերպել կեղծ պետհամարանիշներով։ Այնուհետ գտել է համացանցում գարեջրի պատվիրատուի և նրա անունից կեղծ փաստաթղթերով դիմել գործարան։

 

Բեռնված գարեջրի արժեքը գերազանցել է 1 մլն ռուբլին։ Երիտասարդը բեռնատարով ուղևորվել է Օմսկից ոչ հեռու։ Այնտեղ նրան հաջողվել է գնորդ գտնել՝ ամբողջ բեռը վաճառելով 250.000 ռուբլիով՝ 4 անգամ էժան։

 

Ոստիկաններին հաջողվել է գտնել մեքենան տեսախցիկների ձայնագրությունների միջոցով, իսկ ավելի ուշ հայտնաբերվել է նաև վարորդը։ Երիտասարդը ձերբակալվել է և մեղադրվում է խարդախության համար։