Ռուսական Օրյոլ քաղաքի պիրոտեխնիկայի խանութում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ (տեսանյութ)
ՌԴ Օրյոլ քաղաքի պիրոտեխնիկայի խանութում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով առնվազն 10 հոգի վիրավորվել է, գրում է rt.com-ը:
Խանութը գտնվում է ուսումնական հաստատության մոտակայքում: Ականատեսներից մեկը՝ Ելենա Վերիժնիկովան, պատմել է, որ սկզբում մեկ պայթյուն է հնչել, որին հաջորդել է երկրորդը:
Մոտակայքում գտնվող դպրոցից և մանկապարտեզներից երեխաները տարհանվում են։
Տեղի լրագրողները հաղորդում են, որ դեպքի վայրում անհնար է շնչել: Փրկարար ծառայություններն արդեն տեղում են: Կրակն արդեն տարածվել է մոտակա երեք շենքերի վրա:
Դեպքի այլ տեսանյութեր և մանրամասներ՝ այստեղ:










