Սիրիայում ԻՊ-ի դիրքերին օդային հարվածների հետևանքով մոտ 2.000 գրոհային է սպանվել

16:27 • 23.04.15

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների հետևանքով մոտ 2.000 իսլամիստ ծայրահեղական է ոչնչացվել, ներառյալ՝ օտարերկրացիներ։ Այդ մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի խորհուրդը, գրում է interfax.ru-ն:

 

«Սեպտեմբերի 23-ից «Իսլամական պետության» առնվազն 1.922 գրոհային է սպանվել օդային հարվածների հետևանքով, որոնք հասցնում է միջազգային կոալիցիան նավթային արդյունաբերության օբյեկտներին և Հոմսում, Հալեպում, Հասաքեում, Դեյր-էզ-Զորում և Ռաքքայում ԻՊ-ի դիրքերին»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ:

 

Մահացածների թվում կա նաև 66 քաղաքացիական անձ, այդ թվում՝ տասը երեխա, նշում են խորհրդի ներկայացուցիչները:

 

2011 թվականի մարտին հակամարտության սկսվելուց ի վեր Սիրիայում մոտ 220 հազար մարդ է զոհվել, առնվազն 11,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները: