Միջազգային անդրադարձը կարող է կոտրել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. Հրայր Թովմասյան
Մեր պատմության ընթացքում սա աննախադեպ է, հավաքված է ցեղասպանագետների ծաղկաբույլ, բավականին հայտնի մարդիկ, և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումն իր արձագանքը կստանա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Հայաստանում կայացած ֆորումի աշխատանքներին:
«Այնպես չէ, որ վաղվանից կարող ենք միանագամից փոփոխություն տեսնել, սակայն սրանք միջոցառումներ են, որոնք աստիճանաբար կաթիլ առ կաթիլ, իսկ այս դեպքում` շատ ավելի լայնածավալ, իրենց ազդեցություններն ունենալու են»-ասաց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացները պետք է տեսնել մեկ շղթայի մեջ, որն սկսվել է շատ վաղուց և բազմաճյուղ է: «Մենք տեսնում ենք, որ աշխարհը որոշակիորեն փոխվել է և սկսում է այլ կերպ նայել ամեն ինչին»,-ասաց նա և համաձայնեց, որ միջազգային անդրադարձը կարող է կոտրել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, և մեր գլխավոր խնդիրը հենց դա է:










