Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը կզբաղեցնի փոխծովակալ Ջոն Կիրբին

00:41 • 23.04.15

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի պաշտոնում, որը նախկինում զբաղեցնում էր Ջենիֆեր Փսակին, կնշանակվի ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ, փոխծովակալ  Ջոն Կիրբին:  Այս մասին հաղորդում է  Газета.Ru-ն` հղում անելով Associated Press-ին:

 

Վկայակոչելով իր աղբյուրին` գործակալությունը նշում է, որ թեկնածությունն ընտրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Կիրբին նախկինում զբաղեցնում էր Պենտագոնի մամլո խոսնակի պաշտոնը:


Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ` ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ապրիլի 1-ից  նշանակավել  է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի  հաղորդակցման բաժնի պետի պաշտոնում: