ԼՂՀ-ից ոտքով հասել են Ծիծեռնակաբերդ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից «Հայ բարեկամների միավորման» շուրջ 10 երիտասարդներ ոտքով հասել են Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։
Tert.am-ի հետ զրույցում միավորման անդամ Անդրանիկը նշեց, որ ոտքով Մարտակերտի շրջանի Չափառ գյուղից անցել են 450 կմ՝ իրենց ուխտն իրականացնելու համար։
«Շարժվել ենք Չափառ գյուղից, անցել ենք Ստեփանակերտով, Լաչինով, Գորիսով, Եղեգնաձորով, Էջմիածնով և հասել Ծիծեռնականաբերդ։ Ճանապարհին բազմաթիվ դժվարություններ կային, բայց մենք հաղթահարեցինք ու հասանք մեր նպատակին»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ են ոտքով եկել, Անդրանիկը պատասխանեց. «Մենք համարեցինք, մեր պարտքը այսպես հատուցել և մեր ուխտը այսպես իրականացնել»։










