Չինացուն ազատել են 18 տարվա աշխատանքային ստրկությունից

14:25 • 24.04.15

Չինաստանում ազատության մեջ է հայտնվել մի տղամարդ, ով աշխատանքային ստրկության մեջ է անցկացրել 18 տարի:



Ինչպես նշում է lenta.ru-ն, իրավապահների իրականացրած ստուգումների շնորհիվ Ցինյուան շրջանում հայտնաբերվել է ապօրինի արհեստանոց, որտեղ կարվում են վերմակներ ու բարձեր:



Արտադրամասի բոլոր աշխատողներին հաջողվել է փախչել` բացի 34-ամյա Սե Շիշենից, ով պատմել է, որ 18 տարի առաջ իրեն աշխատանքի են վերցրել ու այս ողջ ընթացքում բռնի ուժով աշխատացրել: Չինացուն անընդհատ ծեծել են ու ստիպել անդադար աշխատել:



«Նրանք բերանս էին կոխում կեղտոտ իրեր, երկաթե մուրճով հարվածում էին գլխիս, իսկ տիրուհին միզում էր վրաս»,- պատմել է Սեն, ով 18 տարվա մեջ 1 անգամ փողոց դուրս չի եկել:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում կա ստրուկի կարգավիճակում գտնվող 30 մլն մարդ, որից 14 մլն-ը բնակվում է Հնդկաստանում ու Չինաստանում: