Հարյուրավոր հայեր Վրաստանում ջահերով երթ անցկացրեցին
Վրաստանի հայերն այսօր մայրաքաղաք Թբիլիսում անցկացրեցին ջահերով երթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:
Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն` վանկարկելով «Ճանաչում», «Հատուցում», «Թուրքիա՝ մարդասպան» և այլն: Վերջիններս Թուրքիայի կառավարությանը ներկայացրեցին հայության պահանջները: Նրանք նաև հայրենասիրական երգեր երգեցին:
Երթին մասնակցում էին նաև հայ հոգևորականներ և հարյուրավոր երիտասարդներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցները, ինչպես ներկաները փաստեցին, մի քանի անգամ շատ էին նախորդ տարիների համեմատ:
Երթը տեղի ունեցավ Թբիլիսիի «Հայարտուն» կենտորնի և Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ:










