Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը (թարմացվում է, ուղիղ)

10:04 • 24.04.15

11։26


Հայաստան ժամանած չորս երկրների նախագահները ողջունեցին ՀՀ Նախագահին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քիչ առաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ողջունեցին Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրանք ՀՀ Նախագահի ու նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ձեռքը սեղմելուց հետո ծաղիկ տեղադրեցին Ցեղասպանության խորհրդանշի՝ անմոռուկի տեսք ունեցող  ծաղկեպսակի վրա։

Անմոռուկը ամբողջացրեց ՀՀ Նախագահը՝ տեղադրելով վերջին ծաղիկը։

 

10։42


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և առաջին տիկին Ռիտա Սարգսյանին են մոտենում Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակության անդամները։ Պաշտոնյաներին ուղեկցում են հայ երեխաները։

Այստեղ են նաև զինվորական խմբեր, որոնք ծաղկեպսակներ են բերում հուշահամալիր։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մշակույթի և արվետսի գործիչներ:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից։