Կիևը կողմ է «նորմանդական ձևաչափով» բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը
Ուկրաինան կողմ է «նորմանդական ձևաչափով» բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը, գրում է Корреспондент-ը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։ «Մենք կողմ ենք, որ ԱՄՆ-ն մասնակցի բանակցությունների, և դա փաստացի այդպես էլ կա»,- ասել է Չալին։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբամայի միանալը «նորմանդական ձևաչափին» կախված է ոչ միայն Ուկրաինայից։
«Տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Եթե նախկինում մենք խոսում էին «նորմանդական ձևաչափի» մասին՝ ինչպես Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի և այդ երկրների առաջնորդների մասնակցության, ապա վերջին շրջանում Անգելա Մերկելը մեկնել է Օբամայի մոտ և համաձայնեցրել դիրքորոշումը։ Այժմ դա ոչ միայն Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումների ներկայացումն է, այլև ԵՄ-ի՝ համաձայնեցված ԱՄՆ-ի հետ»,- ասել է Չալին։










