Էստոնուհին 150.000 եվրո է շահել՝ վիճակախաղի տոմսը լրացնելով մտերիմների ծննդյան ամսաթվերով

17:09 • 24.04.15

Էստոնիայում բնակվող թոշակառուն ավելի քան 151 հազար եվրո է շահել վիճակախաղով՝ տոմսը լրացնելով իր մտերիմների ծննդյան թվերով, գրում է ria.ru-ն: Այդ մասին հայտնել է պետական Eesti Loto ձեռնարկությունը:

 

«Շահումը ձևակերպելու ժամանակ թոշակառու կինը պատմել է, որ իմացել է հաղթանակի մասին, երբ երեքշաբթի օրը դիտել է վիճակախաղը հեռուստացույցով: Կինը սկզբից կարծել է, թե գուշակել է միայն հինգ թիվ, բայց երկրորդ անգամ ստուգելուց հետո պարզվել է, որ նա կռահել է նաև հավելյալ թիվը: Նա դեռ չի որոշել, թե ինչ է անելու գումարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Թոշակառուն երկար տարիներ օգտագործել է բարեկամների ծննդյան ամսաթվերը վիճակախաղի տոմսերը լրացնելու համար: