Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը

12:57 • 24.04.15

Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումը:

 

France 24 հեռուստաալիքն ուղիղ հեռարձակում է իրականացրել, մասնավորապես, «Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն. աշխարհը հիշում է 1915-17 թվականի կոտորածների զոհերին» խորագրով:

 

Արարողությունն ուղիղ հեռարձակել է նաև Euronews կայքը, իսկ ռուսական Russia Today-ը թարմացումներ է տրամադրել արարողությունից:

 

Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի կայքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը լուսաբանող հոդվածների շարքը դարձել է կայքի գլխավոր նյութը՝ ուղեկցող մի քանի հոդվածներով, որոնց թվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածը, ինչպես նաև «Հայերի զանգվածային սպանությունները՝ 60 վայրկյանում» տեսանյութը: