Հայ-ադրբեջանական շփման գծում զգոնությունը բարձրացված է, ապրիլի 24-ին սահմանին համեմատաբար հանգիստ վիճակ է. ՊՆ խոսնակ
Այսօր՝ ապրիլի 24-ին, հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ վիճակ է։
Սահմանին լարվածություն է եղել անցած գիշեր. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Անցած գիշեր շուրջ 200 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը»,-ասաց նա։
Հաշվի առնելով, որ նման միջոցառումների ժամանակ հակառակորդն ակտիվանում է՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դիրքերում զգոնությունը բարձրացված է։










