ԱՄՆ-ում առաջին անգամ աֆրոամերիկուհին գլխավոր դատախազ է դարձել

10:03 • 24.04.15

ԱՄՆ Սենատը հաստատել է Լորետա Լինչի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում: Նա դարձել է առաջին սևամորթ կինն այդ պաշտոնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախկինում Նյու Յորքի դաշնային դատախազ աշխատած Լինչի թեկնածության օգտին է քվեարկել 56 սենատոր, դեմ՝ 43:

 

Բարաք Օբաման նրա թեկնածությունն առաջարկել էր դեռ նոյեմբերին, սակայն թեկնածության հաստատումը մի շարք խնդիրների պատճառով հետաձգվել է: