ԱՄՆ-ում դպրոցական ներկայացման ժամանակ բեմը փլվել է (տեսանյութ)

10:41 • 24.04.15

Ամերիկյան Ինդիանա նահանգի դպրոցներից մեկում ներկայացման ժամանակ բեմը փլվել է, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել: Մի քանիսը ստացել են լուրջ վնասվածքներ և կարող են գտնվել ծանր վիճակում:

 

Daily News-ի տվյալներով՝ վիրավորվել է 12 երեխա:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ամերիկյան կարկանդակ» մյուզիքլի ներկայացման ժամանակ։

 

Այժմ պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: