SOAD-ի համերգին հերթապահել է շտապօգնության 8 բրիգադ, հերթապահության ընթացքում գրանցվել է 43 դեպք
Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարկում ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված SOAD-ի համերգի ընթացքում հերթապահել է շտապօգնության 8 բրիգադ: Հերթապահության ընթացքում գրանցվել է 43 դեպք, սակայն բոլորին էլ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` Facebook-ի իր էջում:










