100-ից ավելի մարդ հեռացել է Իսպանիայից ԻՊ-ին միանալու համար
Ընդհանուր առմամբ 115 մարդ է հեռացել Իսպանիայի տարածքից Իրաք և Սիրիա մեկնելու ու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը միանալու համար: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդես Դիասը, գրում է ria.ru-ն:
«Մենք գիտենք, որ 115 ահաբեկիչ է մեկնել Իսպանիայից հակամարտության գոտիներ և 14-ը վերադարձել է, նրանցից 9-ը բանտում ենև 5-ը՝ ազատության մեջ»,- հայտարարել է Դիասը: Իսլամիստների թվում 15 կին կա:
Նախարարի խոսքով՝ 2015 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է 42 մարդ, որոնք կասկածվել են ահաբեկչական գործողության մեջ:










