Շվեդիայի հայ համայնքը լայնորեն նշել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը. լուսանկարներ
Ապրիլի 23-ին Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Սյոդերթալ քաղաքի հայկական եկեղեցում, որտեղ կազմակերպված է եղել Էջմիածնից Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ուղիղ միացումը:
Արարողությունից հետո հավաքվածները երթ են անցկացրել քաղաքի փողոցներում` հասնելով Սյոդերթալի կենտրոնական հրապարակ: Նրանք կատարել են նաև հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր:
Նույն օրը Վեսթերոս քաղաքի կենտրոնական հրապարակում հեռարձակվել է System of a Down խմբի՝ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Wake Up The Souls համերգային շրջագայության եզրափակիչ համերգը:
Իսկ այսօր` Ապրիլի 24-ին, հիշատակման արարողություններ են տեղի ունեցել Սբ Նիկողայոսի մայր տաճարում, որը Ստոկհոլմի պատմական կենտրոնի ամենահին եկեղեցին է: Շվեդիայի հայ հոգևորականները հայերենով պատարագ են մատուցել: Արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ և՝ ո՛չ միայն տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հազարավոր մարդիկ պաստառներով հավաքվել են նաև Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ` «Էրդողան` ահաբեկիչ», «Թուրքիա` Իսլամական պետություն», «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար» կարգախոսներով: Նրանց են միացել նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





















