Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. Ուորլիք

10:12 • 24.04.15

ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Twitter սոցցանցի իր միկրոբլոգում:

 

«Աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում բոլոր զոհերի համար»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ գրառման վերջում ավելացնելով Armenia հեշթեգը։