ՀՀ ՀՔԾ աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ

12:36 • 25.04.15

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

 


Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին և ծաղիկներ դրել 100 տարի առաջ մեկուկես միլիոն սուրբ նահատակների  հիշատակը հավերժացնող  անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: