Փարիզում ամբողջ գիշեր Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութեր)

13:03 • 25.04.15

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են և այդպես մնացել ամբողջ գիշեր, գրում է leparisien.fr-ը:

 

Հատկանշական է, որ Էյֆելյան աշտարակի լույսերը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ են անջատված մնացել ամբողջ գիշեր, հայտնում է liberation.fr-ը:

 

Նշվում է, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Հայաստան էր ժամանել նաև Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

 

Le monde թերթը հիշեցնում է, որ մինչ այդ Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել էին Ֆրանսիայի պետության և նրա ժողովրդի համար նշանակալի ողբերգական դեպքերի առնչությամբ, երբ հունվարին մի շարք ահաբեկչություններ էին գրանցվել Փարիզում:

 

Liberation.fr-ը հայտնում է, որ քաղաքապետ Իդալգոն, երեկոյան վերադառնալով Փարիզ, վարչապետ Մանուել Վալսի հետ հարգել է 1915-ի զոհերի հիշատակը Կոմիտասի արձանի դիմաց կայացած արարողության ժամանակ: 

 

La Tour Eiffel s'éteint en mémoire du génocide... by lemondefr

Դիտեք, թե ինչպես են անջատել Էյֆելյան աշտարակի լույսերը