Այն, ինչ ցանկանում է Հայաստանը և հայկական Սփյուռքը, երկարաժամկետ գործընթաց է. քաղաքագետ

22:07 • 25.04.15

Այն, ինչ ցանկանում է Հայաստանը և հայկական Սփյուռքը, երկարաժամկետ գործընթաց է, և դրան հասնելու համար երկար տարիներ են պետք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների արդյունքներին:

 


«Մենք կարող ենք ասել, որ ունենք փաստացի միջազգային ճանաչում, այս պահին  մենք պետք է մտածենք այլ նպատակների մասին,  որի արդյունքում հետագա տարիների ընթացքում պետք է լինի Թուրքիայի կողմից ճանաչումը»,-ասաց նա:



Ըստ նրա՝ հաշվի առնելով Անկարայի արձագանքը, կարող ենք ասել, որ միջազգային կոչերն ազդում են իրենց վրա: «Ամենակերևորը՝ մենք պետք է աշխատենք ո՛չ միայն թուրքական վերնախավի այս սերնդի վրա, այլև՝ նոր սրենդի, որը ամաչում է ո՛չ միայն հարյուր տարի առաջ տեղի ունեցածից, այլ նաև՝ սեփական իշխանությունների կեցվածքից»,-ասաց նա:



Քաղաքագետը նշեց, որ բազմիցս եղել է Թուրքիայում և գտնում է, որ սառույցն արդեն հալվում է, և կա մի սերունդ` հասարակական, քաղաքական գործիչներիի, որոնք դա հասկանում են: «Տասը տարի առաջ այդ մարդիկ գոյություն չունեին, իսկ հիմա նրանք տեսանելի են: Մենք պետք է շարունակենք այն, ինչ արել ենք տասնամյակներ շարունակ»,-ասաց նա: