Ավերիչ երկրաշարժ Նեպալում. հաղորդվում է 758 զոհի մասին
Նեպալում 7.9 մագնիտուդ և 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկացնում է ТАСС-ը։
Ստորգետնյա առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 11։41-ին, էպիկենտրոնը եղել է մայրաքաղաքից 80 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրորդ ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 12։45-ին։
Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում՝ այդ թվում մայրաքաղաքում, ինչպես նաև արևելյան և հյուսիս-արևելյան նահանգներում։
Reuters գործակալության տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 758-ի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ցավակցական նամակ է ուղարկել Նեպալի նախագահին։










